«Գազպրոմ»-ի պաշարներն աստղաբաշխական են. Պուտին

«Գազպրոմ»-ի պաշարներն աստղաբաշխական են. Պուտին

Տարբեր հանքավայրերում «Գազպրոմ»-ի հայտնաբերված պաշարները  աստղաբաշխական են ցանկացած երկրի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընկերության աշխատակիցների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Օրինակ՝ Բովանենկովսկոյե հանքավայրը և Խարասավեյսկոյե հանքավայրը, առաջինի դեպքում՝ 4,9 տրիլիոն խորանարդ մետր հայտնաբերված պաշար՝ գրեթե հինգ տրիլիոն, երկրորդի դեպքում՝ մոտ 2 տրիլիոն, դրանք աստղաբախշական պաշարներ են ցանկացած երկրի համար՝ էլ չասած «Գազպրոմ»-ի այլ հնարավորությունների մասին, որոնք ուղղակի անհամեմատելի են աշխարհի ցանկացած այլ գազ արտադրող երկրի հետ»,- ասել է Պուտինը՝ շնորհավորելով «Գազպրոմ»-ին 30-ամյակի կապակցությամբ։

Նա հավելել է, որ գազը դեռ երկար ժամանակ պահանջարկ կունենա։

««Գազպրոմ»-ի նոր նախագծերը մշակվում են փորձագիտական մանրակրկիտ վերլուծության և համաշխարհային շուկաներում միտումների փոփոխությունների կանխատեսումների հիման վրա, և դրանք ցույց են տալիս, որ գազը երկար ժամանակ եղել և կշարունակի լինել ամենաարժեքավոր ռեսուրսը և իրական ակտիվը», – ասել է ՌԴ նախագահը։

Ուրբաթ Պուտինը տեսակապով շնորհավորել է «Գազպրոմ»-ի 30-ամյակը, միջոցառմանը ներկա է եղել ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։

Leave a Reply

Your email address will not be published.