Երգչուհի Նառայի դստեր ավտոմեքենայից գողացել են անձնական իրերը

Feb 1, 2023 15:33
12

Երգչուհի Նառայի աղջիկը՝ Էլեոնորան Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ նրա մեքենայից գողություն է արվել:

Նառայի դուստրը հրապարակել է գողության կադրերը` նշելով, որ իր մեքենայից առանց շտապելու, գողացել են անձնական իրեր:

«Առանց ամաչելու և կաշկանդվելու տեսախցիկների առկայության պարագայում ավտոմեքենայից գողացել են անձնական իրերս, անգամ երեխայիս պայուսակը»,- գրել է նա:

 

Մեկնաբանություն