Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են ներողամտություն:

Leave a Reply

Your email address will not be published.