Հայտնի է թե ովքեր են պարոն Փաշինյանի հետ մեկնել Մյունխեն

Հայտնի է թե ովքեր են պարոն Փաշինյանի հետ մեկնել Մյունխեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխեն են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մյունխեն է մեկնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը

Leave a Reply

Your email address will not be published.