«Միջազգային ճգնաժամային խումբ» (International Crisis Group) վերլուծական կենտրոնը, որը հետազոտում է գլոբալ ճգնաժամերը, անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հրապարակելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի կանխումը» խորագրով զեկույցը:
Զեկույցում, մասնավորապես, նշված է՝
«Քանի որ խաղաղության բանակցությունները առաջ չեն շարժվում, իսկ Բաքուն ավելի ուժեղ ռազմական դիրքերում է, բախումների վերսկսման վտանգը մնում է բարձր: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդկային կորուստների, կխաթարի տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նպատակը և հետագա անկայունություն սերմանի առանց այն էլ անկայուն Եվրասիայում: Մինչդեռ մշտադիտարկման նոր առաքելությունը կարող է օգնել նվազեցնել ռիսկը»: