Teleprogramma.pro -ի հետ կարճ զրույցում շոումեն Գարիկ Մարտիրոսյանը խոսել է, թե ինչպես կհամատեղի հայաստանյան կյանքը հաղորդման նկարահանման հետ, ինչու իր երեխաները հեռուստացույց չեն դիտում, եւ երբ է վերջին անգամ հանդիպել Իվան Ուրգանտին։
«Իմ երեխաներն ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում, ոչ միայն իմ հաղորդումները, այլ նաեւ բոլոր հեռուստահաղորդումները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից երեխաները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր դուստրը՝ Ժասմինը նախատեսում է գնալ նրա հետքերով, Գարիկը նշել է, որ աղջիկը դեռ չի կողմնորոշվել. «Բայց ինչպես ես եւ կինս, նա շատ կրեատիվ ու ստեղծագործող մարդ է: Հետեւաբար, ապագայում, հենց որ ժամանակը գա, Ժասմինը դեռ իրեն կդրսեւորի, կարծում եմ։ Թե ո՞ր ոլորտում՝ ես չգիտեմ»։
Գարիկ Մարտիրոսյանը նաև նշել է, որ այս պահին իր աշխատանքները հիմնականում կապված են Հայաստանի հետ, քանի որ այստեղ երեք մեծ մանկական ծրագիր է նախատեսում իրականացնել։
Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ այժմ չի շփվում իր գործընկեր Իվան Ուրգանտի հետ։
«Կոնկրետ հիմա չեմ շփվում, բայց հանդիպել ենք Ամանորի գիշերը։ Ի դեպ, նույն սրահում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, միայն առաջին հարկում, այնտեղ ռեստորան կա։ Ես, Վանյա Ուրգանտը եւ Սերյոժա Սվետլակովը հավաքվել էինք մեր կանանց հետ։ Այդ ժամանակ նա լավ տրամադրություն ուներ։ Մենք հիանալի ժամանակ անցկացրինք: