Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Mar 7, 2023 19:06
6

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները:

Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:

Մեկնաբանություն