Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Feb 2, 2023 10:16
17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Digital Almaty Awards միջազգային համաժողովին: Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:

Մեկնաբանություն