Որքան դրամական օգնություն կտրամադրվի անհետ կորած զիվորների ընտանիքի անդամներին․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Mar 2, 2023 19:18
60

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Բեռլին: Փաշինյանը Գերմանիա է տարել նաև դստերը՝ Շուշան Փաշինյանին։ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ ևս: շ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել պատերազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց (անհետ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման որոշման մեջ։ Պետբյուջեից կհատկացվի 6.6 մլն դրամ։ Դրամական օգնությունը ամսական 300 000 դրամի չափով է լինելու։ Սոցիալական աջակացությունը կտրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն