Առաջիկա ընտրություններում որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու առաջադրվածների թիվն արդեն հասել է 29-ի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ինքնաառաջադրվող թեկնածուների կողմից ԿԸՀ-ին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։ Քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների փաստաթղթերն ընդունվելու են մինչև հունվարի 1-ը։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները անցկացվելու են 2024 թվականի մարտի 15-17-ը։