Վաղն աշխատելու ենք․ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն

Վաղն աշխատելու ենք․ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն

Մենք հայտարարել ենք, որ վաղն աշխատելու ենք: Ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պահանջել են տեսչական մարմնի մասնագետները, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

«Եկան, էլեկտրականությունը ստուգեցին, մինչ այդ առաստաղների վիճակն են եկել, նայել: Մնացած հանձնարարություններն էլ 6 ամսվա ընթացքում կավարտենք: Վաղը բոլորն աշխատանքի են գալու»,- նշել է նա:

Ավետիսյանը հայտնել է, որ առավոտյան այցելել են տեսչական մարմին, հանդիպել կառույցի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ, դիմում են գրել, որ վաղվանից թույլատրեն աշխատել: Տոնավաճառի տնօրենի խոսքով՝ Խաչատրյանը բավականին տեղեկացված էր կատարված աշխատանքների վերաբերյալ և դրական էր տրամադրված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published.