Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել

Jan 30, 2023 15:51
18

Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հունվարի 29-ին ծառայություն կատարելիս Մ-6 միջպետական ճանապարհի 85-րդ կմ-ին նկատել են կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդն իր համաձայնությամբ բացել է մեքենայի բեռնախցիկը և սրահի պահոցը: Պահոցում եղել է ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը հայտնել է, որ այն գտել է Այրում-Բագրատաշեն-Ալավերդի խաչմերուկի հարակից տարածքից:

27-ամյա վարորդը և ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ի ծառայության ժամանակ: Նրանք Նոյեմբերյան բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Վարորդն իր համաձայնությամբ բացել է բեռնախցիկը, որտեղ եղել է «ՍԿՍ» տիպի հրացան:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Մեկնաբանություն