
Հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա հումանիտար ճգնաժամի է հանգեցրել», – ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը նաև արգելափակել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։
Մեկնաբանություն