«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետեւ, ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաեւ ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը:
Ու քանի որ էլէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են հովհարային անջատումներ իրականացնել օրական 6-8-10 ժամ՝ կախված եղանակից:
Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը բերում է անտառային հատումներ իրականացնել, ինքը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում գիշերը ձյուն է տեղացել եւ գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչեւ -5 աստիճան:
Սրանով, ըստ այդմ, եւս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները»,-ասաց Փաշինյանը կառավարության նիստին՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի փակումը հբացի հումանիտարից հանգեցրել է նաեւ բնապահպանական ճգնաժամի: