November 13, 2023

Փաշինյանը կարգապահական հարցեր է քննարկել․ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է «ՔՊ»-ից

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   Քննարկվել են Կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։   Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է…

Կարդալ ավելին

Երկրաշարժ Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:   Երկրաշարժը զգացվել է Արարատի…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության մի շարք հարցերի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։   ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 13-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 494 է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:   Ըստ այդմ՝ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 494 է, որից 349-ը երեխաներ են, 145-ը՝ մեծահասակ, 4 քաղաքացի հոսպիտալացված է, 319 քաղաքացի դուրս է գրվել:

Կարդալ ավելին