Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է նոյեմբերի 14-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացնի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ եզրափակիչ ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: