Սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախից 220 աճյուն է տեղափոխվել ՀՀ, որոնց թվում են պայթյունից զոհերը
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։ «220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների…