Բաքուն ձգտում էր կանխել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար

Ադրբեջանը պղծում է հայերի շիրիմները Լեռնային Ղարաբաղում, Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը։ «Մենք ունենք բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարչական ապացույցներ, թե ինչպես են գյուղերում ավերվում գերեզմաններն ու եկեղեցիները»: Ադրբեջանը, հավելել է նա, մեծ շենքերից հանում է նաև կրոնական խորհրդանիշները։ «Brussels Signal»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի…

Կարդալ ավելին

ԱԱԾ-ում քրվարույթ է նախաձեռնվել «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբի 2 քաղաքացիների նկատմամբ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է  քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։ Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման…

Կարդալ ավելին

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածք ստացավ, պայքարը չի շարունակի

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 109կգ քաշային կարգում մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի ծանրորդ Պետրոս Պետրոսյանը։ Արմսպորտի փոխանցմամբ՝  ծանրորդը պոկում վարժության համար պատվիրել էր 165կգ, բայց, ցավոք, բարձրացնելիս վնասվածք ստացավ։ Պետրոսը դուրս մնաց պայքարից։

Կարդալ ավելին

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը հարթակ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Տամարդկանց 102 կգ քաշայինների A խմբի պայքարում Հայաստանն ունի երկու մասնակից: Պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Գասպարյանը 180 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիրդարձավ։

Կարդալ ավելին