ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը
Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ, տեղեկանում ենք Արցաախի ԱԺ-ի տարածած հայտարարությունից․ «Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: …
