
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Բախմարո հանգստավայրից (Գուրիայի շրջան) 3 կմ հեռավորության վրա, տեղական ժամանակով ժամը 19:33-ին 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն։ Նշվում է, որ աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։