January 30, 2023

«Պապ ջան, քեզ միշտ այսպես ենք հիշելու». Մահացել է Լիլուի սկեսրայրը /լուսանկար/

Երգչուհի Լիլուն, որը տևական ժամանակ է բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում Ինստագրամի իր էջում հրապարակել է սկեսրոջ՝ Տիգրան Վարդանյանի սև ու սպիտակ լուսանկարը՝ հայտնելով, որ նա մահացել է: Լուսանկարին կից երգչուհին գրել է. «Պապ ջան, քեզ միշտ այսպես ենք հիշելու»:

Կարդալ ավելին

Արցախում 183 երեխա է ծնվել շրջափակման ժամանակահատվածում

8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Կարդալ ավելին

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ 80 -138 հազար դրամ հավելավճար կստանան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։ Նախագծով…

Կարդալ ավելին

Իրանի ԱԳՆ է կանչվել երկրում Ուկրաինայի գործերի հավատարմատարը

Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի ԱԳՆ հունվարի 28-ի գիշերը տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ ուկրաինացի պաշտոնյաների մեկնաբանությունների պատճառով։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով The Guardian-ին։ Լրատվամիջոցը հիշեցնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի  հրապարակումը, որով Իրանում վերջին իրադարձությունները անվանել էր «պայթուցիկ գիշեր»և հավելել, որ զգուշացրել է Թեհրանին Ռուսաստանին տրվող…

Կարդալ ավելին