Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ով առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից, ազատ է արձակվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Ձերբակալությունը տեղի էր ունեցել Բուզանդ փողոցում։ Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Կարդալ ավելին

Նախկին երեք նախագահներից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի. Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։ Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն՝ հարգված մարդիկ, եկեղեցու ներկայացուցիչներ, մեծ կառույցների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում։ Հարցին՝ իշխանափոխության հասնելու դեպքում իր…

Կարդալ ավելին

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են ԼՂ-ում դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի…

Կարդալ ավելին

ԿԸՀ կայքում հրապարակված է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը

ԿԸՀ կայքում հրապարակված է նաև Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը, որտեղ Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց տվյալները և տեսնել տեղամասի համարն ու հասցեն։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրակն հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ սեպտեբերի 17-ին կայանալու է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը։ Ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և 1 դաշինք։

Կարդալ ավելին