admin82

admin82

Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ  Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Կարդալ ավելին

Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե

Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։

Կարդալ ավելին

Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հանդես է գալիս ուղերձով։ Նշենք, որ Արցախի դեմ ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո Փաշինյանը արդեն երրորդ անգամ է՝ հանդես է գալիս ուղերձով:

Կարդալ ավելին

Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չենք ստացել․ ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ձայների վերահաշվարկն ավարտվել է, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում կառույցը չի ստացել։ Հաղորդագրությունում նշված է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։ Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության…

Կարդալ ավելին