
Շուշիի մուտքի մոտ հերթապահում են ռուսներն ու ադրբեջանցիները
Ադրբեջանական բանակը և ռուս խաղաղապահները համատեղ հերթապահություն են իրականացնում Շուշիի մուտքի անցակետերում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Ըստ աղբյուրի, քաղաքի մուտքերից մեկում տեղակայված են ադրբեջանական զորքերի զրահամեքենաներ և ռուս խաղաղապահների զրահափոխադրիչներ։ Քաղաքում իրավիճակը հանգիստ է, ճանապարհներին ադրբեջանական ոստիկանության պարեկային խմբեր են։