ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛լիրիի հետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին․ տեղեկացնում են ՍԴ-ից։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ…

Կարդալ ավելին

Արևմտյան զենքի մատակարարումների ձգձգումը Ուկրաինային թույլ չեն տալիս լայնամասշտաբ հակահարձակում իրականացնել․ ISW

Ուկրաինային արևմտյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և տանկեր տրամադրելու գործընթացի ձգձգումը սահմանափակել է Ուկրաինայի հնարավորություններն ավելի լայնածավալ հակահարձակում իրականացնելու՝ ռուսական բանակի անհաջողությունների ֆոնին: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետների զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ISW-ն  ասում է, որ օգնության դանդաղումը միակ գործոնը չէ, որ սահմանափակում է…

Կարդալ ավելին

«Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում» Ռուբեն Ռուբինյան

Խորհրդարանի փոխնախագահ («Քաղաքացիական պայմանագիր») Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» հետ զրույցում արձագանքել է իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։ Ստորև հատված հարցազրույցից.  -Չեք գնում, ուղիղ չեք բանակցում միջանցքը փակողների հետ, առաջին փաստարկը։ – Ես համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով առնվազն շատ պարզ է, սևով սպիտակի վրա…

Կարդալ ավելին

Ծեծկռտուք գիշերային ակումբում. 4 երիտասարդ և 1 կին տեղափոխվել են ոստիկանություն

Հունվարի 29-ին, լուսադեմ ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է: Մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ: Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի…

Կարդալ ավելին