«Փնթին ո՞րն է, չհասկացա»․ «դուք ինձ պետք է բառեր տաք, նախադասություն կազմեմ»․ լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև
Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով կա ընթացակարգ՝ նախագիծը կառավարության ներսում քննարկվելու, հաստատվելու, ԱԺ ուղարկվելու։ Շատ պարզ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է կարծիք տան Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Ես ծանոթացել եմ այդ եզրակացություններին, ինձ մոտ տարօրինակ տպավորություն է առաջանում…
