Մալաթիայի տոնովաճառն այսօր էլ չի բացվելու. խախտումները դեռ չեն վերացվել

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր էլ չի բացվելու, քանի որ խախտումները վերացնելու աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ «Գիշերն էլ ենք աշխատանքները տանում, որպեսզի ավարտենք: Առայժմ չենք ավարտել, բայց մոտ ենք ավարտելուն: Երբ աշխատանքներն ավարտվեն, հաջորդ օրը կբացվի տոնավաճառը»,- ասաց տոնավաճառի տնօրենը: Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ…

Կարդալ ավելին

Թուրքական համարանիշներով ավտոբուսը վթարի է ենթարկվել Հայաստանում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Փետրվարի 4-ին, ժամը 10։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ shamshyan.com-ի հաղորդմամբ Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան…

Կարդալ ավելին

Երկրաշարժ Իրանում

Այսօր 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան հատվածում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարպոլ-է-Զահաբ քաղաքից 22 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 51,6 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 60 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդալ ավելին