Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ»
Hraparak.am-ի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետը հանդիպելով Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց, հեռացել անխոս, ըստ տեղեկությունների՝ նա գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:…
