Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը

Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի արբանյակային հաղորդակցություն ապահովելու համար։ Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող…

Կարդալ ավելին

Ինչքանով՞ է հավանական, որ երկրաշարժները կլինեն նաև Հայաստանում․ Սեյսմոլոգ

Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և…

Կարդալ ավելին

Հայկական կողմը Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու մասին համաձայնություն երբևէ չի տվել․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից շահարկվում է այն կեղծ թեզը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի կա նաև Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք տալու եռակողմ բանավոր պայմանավորվածություն։ Միջանցք տալու մասին կեղծ թեզը նախ դաշտ նետեց Կոնստանտին Զատուլինը, ապա Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը․․․ իսկ…

Կարդալ ավելին

Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի

Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը: Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ…

Կարդալ ավելին