Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են…

Կարդալ ավելին

Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև. Արարատ Միրզոյան

Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են…

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձաններին հասցված վնասը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ արդեն սկսել է վնասի նախնական գնահատումը, որը հասցվել Է մշակութային ժառանգության օբյեկտներին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով», – ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի…

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ փետրվարի 7-ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր այդ կարևոր առաքելությունը։ Հայոց…

Կարդալ ավելին