February 8, 2023

59 օր է Արցախը շրջափակված է. ինչ է կատարվում Արցախում

Այսօր Արցախը ապրելու և գույությունը պահելու իրավունքի պայքարի մեջ է։ Թշնամին օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները արցախահայության կյանքը անհնարին դարձնելու, նրանց հոգսերը բազմապատկելու և հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Արցախում այս ծանր օրերին հատկապես դժվար է տարեցների, երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մանրամասները տեսանյութում՝

Կարդալ ավելին

Երկրաշարժի պատճառով Սիրիայում 300 հազար մարդ լքել է իր տունը. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Սիրիայում ուժեղ երկրաշարժի հետեւանքով շուրջ 300 հազար մարդ լքել է իր տները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղական կառավարման և շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մաքսլուֆը, փոխանցում է SANA-ն։ Նախարարը նշել է, որ պետությունը 180 կացարան է կազմակերպել ուժեղ երկրաշարժի հետևանքով իրենց տները լքած մարդկանց համար։ Մանրամասները` այստեղ

Կարդալ ավելին

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Իրականացվել է…

Կարդալ ավելին

Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի՝ փետրվարի 8-ին, ժամը 17:58-ին Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացել են Իսրայելի բազմաթիվ քաղաքների բնակիչներ: Երկրի էներգետիկայի նախարարության և Երկրաբանության ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արիել քաղաքից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։ Նախորդ երկրաշարժը Իսրայելում տեղի է ունեցել փետրվարի 7-ին, ժամը 23:17-ին, այն ունեցել է 3,8…

Կարդալ ավելին