Աննա Վարդապետյանը խորհրդարան եկավ և գնաց գաղտնի մուտքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մշտապես թափանցիկությունից խոսող եւ դրանով հպարտացող իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտի գլխավոր դատախազին (որն առիթը բաց չի թողնում զեկուցել իր գործերը վարչապետին) լրագրողներից թաքուն են պահում։ Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում զեկուցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը։ Նրան…

Կարդալ ավելին

Ոչ թե միջնորդություն են ներկայացնում, այլ մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որևիցե մեկին, ով ինչ-որ բան է ասել իմ դեմ․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գլխավոր դատախազը երեկ, «խելացու ակնոցը» դեմքին, կոկետուհու կերպարի մեջ մտած՝ մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին ու լուրջ դեմքով, բայց ոչ այնքան գրագետ լեքսիկոնով ու հայերենով («ա»-երով, «ի նկատի ունենալով», «կարամ, կարաս» ասելով) սկսեց զեկուցել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր երեք միջնորդությունները։ Դրանցից մեկը գաղտնի էր՝ փակ նիստով քննարկվեց, երկուսը հրապարակային էին,…

Կարդալ ավելին

ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչեւ Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը եւ քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել…

Կարդալ ավելին