Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ (տեսանյութ)

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Օդանավակայանում է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Կարմիր մահիկի խմբերը, լրագրողները: Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը Սիրիա  է ուղարկել 29 փրկարար: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը մեծ չափազանցություն անվանեց Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի մասին կարծիքը

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն դաշնակցային հարաբերություններ, ընդարձակ օրակարգ։ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճգնաժամ կա Մոսկվայի հետ հարաբերություններում։ Նախարարի խոսքով՝ շատ հարցերում կա համաձայնություն, իսկ որոշ հարցերում կա նաեւ հանրային անհամաձայնություն, օրինակ՝ ՀԱՊԿ-ի գնահատականների վերաբերյալ։ Դա ճգնաժամ անվանելը մեծ չափազանցություն…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7108-ի. Էրդողանը ժամանել է աղետի գոտի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի ժամանել է ավերիչ երկրաշարժերի հետևանքով առաջացած աղետի գոտի. առաջին կանգառը եղել է Ղահրամանմարաշ քաղաքը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 7108-ի, տուժել է 40 910 մարդ։ Փետրվարի 8-ի ժամը 10:35-ի տվյալները տարածել է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):…

Կարդալ ավելին

Թուրքիայի հարավային ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի ափերի մոտ 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ափից 71,61 կմ հեռավորության վրաб հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ցնցումները Միջերկրական ծովում գրանցվել են տեղական ժամանակով 03.22-ին։ Աղբյուրը գտնվել է 6,94 կմ խորության վրա։ Երկուշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 7,7…

Կարդալ ավելին