Հրդեհից տուժված զինծառայողների առողջական վիճակը նորմալ է. Ավանեսյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինվորների առողջական վիճակը գնահատվում է նորմալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Լավացման պրոցեսը բավական երկար է, որովհետև մի քանի փուլերով պետք է իրականացվեն. վիրահատական, կոսմետիկ վիրահատական միջոցառումներ։ Ամեն ինչ բարեհաջող ընթցքով գնում է», – ասաց Անահիտ…
