Դատախազությունը Արագածոտնի նախկին մարզպետին մեղադրանք է ներկայացրել

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․ «Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Կարդալ ավելին

Թուրքիայի երկրաշարժից տուժածներին օգնություն տանող բեռնատարի մեջ թմրանյութ են հայտնաբերել

Հոլանդիայից Թուրքիա ուղեւորվող բեռնատարի մեջ ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հոլանդիայում թուրքական կազմակերպությունների կողմից հավաքված օգնությունը Թուրքիա տեղափոխող բեռնատարի մեջ հոլանդական ոստիկությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել։ Ոստիկանները հայտնել են, որ բեռնատարը կալանվելու եւ օգնությունը պետք է կազմակերպիչները այլ մեքենայով տեղափոխեն Թուրքիա։

Կարդալ ավելին

Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջև եռակողմ երկխոսությունը. Զախարովա

Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե այն չենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք դա միայն ողջունել։ Իսկ եթե այս նախաձեռնության հետևում…

Կարդալ ավելին