Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից
Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ Տեղում նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում…
