ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել. հոսպիտալացված պահակի վիճակը ծանր է

Փետրվարի 11-ին՝ ժամը 3։13-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և  վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է…

Կարդալ ավելին

Հայաստանը հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա

Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Մարգարայի կամրջով ուղեւորվում է դեպի Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածքներ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ փոխնախարարը:  

Կարդալ ավելին

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի…

Կարդալ ավելին

«Համերի» վարորդը դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ․ ոստիկանություն

Փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։ Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի»…

Կարդալ ավելին