Երևանի ավագանու իմքայլական անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շենք է կառուցում, շենքի սեփականատերը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու հետ փոխկապակցված անձ է
Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ, «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և…
