February 18, 2023

Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 1,3 միլիոնով

Հայաստանի երկու օդանավակայաններում (Զվարթնոց եւ Շիրակ) ուղեւորահոսքը 2022 թվականին կազմել է 3 միլիոն 698 հազար 256 մարդ։ 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 2 միլիոն 381 հազար 680 մարդ։ Սա նշանակում է, որ անցած տարի ուղեւորահոսքն աճել է 1 316 576 մարդով կամ նախորդ տարվա համեմատ 55%-ով։ Կտրուկ փոփոխությունը, անշուշտ, կապված է ուկրաինական հակամարտության ֆոնին…

Կարդալ ավելին

Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 40.000-ը. Գրանցվել է 4700 հետցնցում. Նոր մանրամասներ (տեսանյութ)

Թուքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 40 000-ը։ Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդալ ավելին

Արցախի շուրջ ստեղծված խնդրի լուծման հարցում կարևոր է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը․ հանդիպել են Հայաստանի և Խորվաթիայի վարչապետերը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Խորվաթիայի…

Կարդալ ավելին

Արցախում ծնվել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի վեցերորդ երեխան

44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարի ընտանիքի հետ Աղավնոյում բնակվող, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը գյուղի հանձնումից հետո բնակվում է Արցախում։ Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ Չավուշյանի ընտանիքում վեցերորդ երեխան է լույս աշխարհ եկել։ Ծնվել է Չավուշյանների դուստրը՝ Նարեն։

Կարդալ ավելին