Դավիթ Տոնոյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ դատավորի վերապատրաստվելու պատճառով. Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով․ նման հայտարարությամբ է հանդես եկել Տոնոյանի փաստաբանական խումբը: Նշվում է, որ 2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023 թվականի…

Կարդալ ավելին

Մտել էր բուքմեյքերական գրասենյակ և զենքի սպառնալիքով փող պահանջել

Փետրվարի 15-ին՝ ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված գրասենյակ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակիցներից պահանջել է փող, սակայն չստանալով՝…

Կարդալ ավելին

Փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի համար թափված արյունն ու քրտինքը մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահԱրթուր Թովմասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝  նվիրված արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին «Սիրելի´ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային – ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման35-ամյա հոբելյանի առիթով: Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով: Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր: Ղարաբաղյան շարժման  իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն…

Կարդալ ավելին

Ժամկետային զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխին արձակված կրակոցից հետևանքով. ՔԿ

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի…

Կարդալ ավելին