Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Կարդալ ավելին

Շրջափակված Արցախում 273 երեխա է ծնվել

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 680 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։…

Կարդալ ավելին

Սիրիայում և Թուրքիայում վերջին երկրաշարժից զոհված հայերի մասին տեղեկություն չկա

Սիրիայում եւ Թուրքիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ ազգությամբ հայ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4…

Կարդալ ավելին

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն 4-րդ անգամ կդիմի դատարան

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է դիմելու դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։ Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից…

Կարդալ ավելին