Day: February 22, 2023
Արցախի ԱԺ-ում քննարկել են առաջիկա նիստի օրակարգը
Փետրվարի 22-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: NEWS.am-ը հայտնում է, որ քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և հերթական նիստի աշխատանքների հետ կապված հարցեր: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին, երկրորդ ընթերցման ներկայացված ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ…
Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 11:25-ին տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ։ Օջախը գտնվել է 27 կմ խորության վրա: Այսօր ժամը 06:25-ին երկրաշարժ է գրանցվել նաեւ Իմիշլիի շրջանում: Պարամետրերը չեն հաղորդվում:
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
