Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ծննդկան տեղափոխող ավտոմեքենան չի կարողացել շարունակել ընթացքը

Փետրվարի 22-ին, ժամը 09:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքառատ գյուղում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենայում ծննդկան կա, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված…

Կարդալ ավելին

Ուժեղ քամիների հետևանքով Մարտունու մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են

Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Գեղարքունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել  է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։

Կարդալ ավելին

Bac TV. Երազանք հաղորդում 4

Նատալիա Արզաքանցյանը շարունակում է «Երազանք» հաղորդաշարի շարքը: Ոչ միայն Երևանում, այլև մարզերում մենք ունենք տաղանդավոր մարդիկ, ովքեր լուռ կերտում են իրենց նոր երազանքները և նպաստում մշակութային կյանքի զարգացմանն՝ ամբողջ Հայաստանում: Առաջարկում ենք դիտել հաղորդաշարի հերթական հաղորդումը ։

Կարդալ ավելին