Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ևս Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Կարդալ ավելին

«Ամո՛թ է, թող մեր վրա փող չաշխատեն»․ Քաղաքացիները՝ Երևանում բնակարանների վարձավճարների մասին

1 սենյականոց բնակարանի վարձը 180 հազար դրամ է, 2 սենյակինը՝ 250 հազար դրամ, 3 սենյակինը՝ 300 հազար դրամ Որքան էլ զարմանալի է խոսքը չի գնում եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում տների վարձակալության մասին, այլ վերաբերում է Երևանի՝ այն էլ ծայրամասերում գտնվող բնակարաններին։ Հայաստանում վերջին շրջանի ներգաղթի տեմպերը պատճառ դարձան, Երևանում բնակարանների վարձավճարների թանկացմանը։ Այսօր արդեն մայրաքաղաքում…

Կարդալ ավելին

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի

Մոսկվայի կենտրոնում շենքերից մեկում, որտեղ գտնվում են MKM հյուրանոցն ու նախկին հանրակացարան, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, ևս 11-ը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Զոհերի թվում կա երկու երեխա։ Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ փետրվարի 21-ի երեկոյան։ Նախնական տվյալներով, հրդեհվել է նախկին հանրակացարանի բնակարանների հատվածը։

Կարդալ ավելին