ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանց կարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։ Երեկ հայտնել էինք, որ միջազգային դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Կարդալ ավելին

Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 23-ին, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Երեւանի ժամանակով 4.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։ Ղազախստանի ԱԻՆ-ից…

Կարդալ ավելին

Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով: ՊՆ-ից հայտնում են, որ համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում…

Կարդալ ավելին