Հայաստանում կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Ագրոինվեստ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։ Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային…
