Երևանում 69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա և 11-ամյա հետիոտներին․ shamshyan.com

Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն,…

Կարդալ ավելին

Նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին կտրվի աջակցություն

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել  ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Ըստ այդմ, առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով,…

Կարդալ ավելին

Ջրառատ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 23-ին, ժամը 12:44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:13-ին, մարվել՝ 13:37-ին: Ուղեկալների փողոցում այրվել է մեկհարկանի տան (100 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված. տուժածներ չկան։

Կարդալ ավելին

Արցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են նիստին մասնակցելուց

Փետրվարի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի ներկայացմամբ՝ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին ԱԺ որոշման քվեարկությունից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ապահովելու իրենց մասնակցությունը նիստին: Այնուհետև 25 կողմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է…

Կարդալ ավելին