Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի. նոր մանրամասներ
Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի։ Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարեց, որ այլևս խոչընդոտներ չկան: Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը: Ջերմուկին հարակից ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ամենաաղմկոտ ներդրումային նախագծերից է։…
