Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ NEWS.am-ի տվյալներով 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: NEWS.am-ի տվյալներով բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:

Կարդալ ավելին

Գերեզմանատանը թմրամիջոցներ տեղադրած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ մի երիտասարդ մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ NEWS.am-ը հայտնում է, որ իրավապահներն օպերատիվորեն իրացրին ստացված տվյալները։ Նրանք Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ հայտնաբերեցին «Հոնդա» մակնիշի մի մեքենա։ Վարորդը, նկատելով  իրավապահներին,  փորձեց փախչել՝ այդ ընթացքում մեքենայից նետելով թմրամիջոցով փաթեթներ։ Քրեական հետախույզները ձերբակալեցին և,…

Կարդալ ավելին

Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում. Նոր ավերածություններ և սողանքներ (տեսանյութ)

Մեծ ավերածությունների, մարդկային և ֆինանսական ահռելի կորուստների, քաղաքական իրավիճակի սրացման պատճառ դարձած բնական աղետները Թուրքիայում դեռ շարունակվում են։ 5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել թուրքական Հաթայ քաղաքում։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։ Մանրամասները ՝ ԲԱՑ TV-ի պատրաստած ռեպորտաժում  

Կարդալ ավելին