Զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն. Պապիկյան

Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը,…

Կարդալ ավելին

Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը իր հոդվածում գրել է «Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝  աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից»: Նա նաեւ նշել է. «Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը…

Կարդալ ավելին

Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում երեքշաբթի 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Anadolu գործակալությունը։ Ինչպես հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի  կայքում, հետցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:18-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Եշիլյուրտ շրջանում, օջախը՝ 7 կմ խորության վրա։

Կարդալ ավելին

Սպայակազմի զինծառայողները 200 000 դրամի փոխարեն կստանան 150 000 դրամ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում…

Կարդալ ավելին